ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ասում են...

Ասում են...
07.04.2009 | 00:00

...թե տևական բանակցություններից հետո իշխանության ամենավերին հարկաբաժնում վերջնականապես «բարիշել» են Գագիկ Ծառուկյանի պատկառելի բիզնեսը «մեջ-մեջ» անելու շուրջ։ Ըստ այդմ, ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԲՀԿ առաջնորդի բիզնես-կապիտալի 25 տոկոսը թողնել իրեն, 25-ը` հատկացնել Սաշիկ Սարգսյանին, 25-ը` Ռոբերտ Քոչարյանին, 25-ն էլ` էքսնախագահի հանգուցյալ եղբոր` Վալերի Քոչարյանի այրուն։ Արդա՞ր վերաբաժանում է, թե՞ ոչ, մեկ փայատերերը կիմանան, մեկ էլ` բարձրյալը։

Դիտվել է՝ 2792

Մեկնաբանություններ